Իմ սիրտը լեռներում է

Ռոբերտ Բըրնս
Լեռներում է իմ սիրտը և ոչ թե այստեղ,
Լեռներում է սուրում հանց եղնիկ նրբագեղ,
Մագլցում է ժայռերով՝ մի վայրի այծյամ.
Լեռներում է իմ սիրտը ուր էլ ես գնամ:

Դե՛հ, մնաք բարո՜վ, արդար սարեր անսասան,
Վայելուչ բարձունք վսեմ՝ քաջերի օրրան,
Ուր էլ թափառեմ անդուլ, որտեղ էլ շրջեմ
Իմ հրակեզ լեռներ միայն ձեզ կսիրեմ:

Մնացեք բարյա՜վ, սարեր, լեռներ ալեհեր,
Զմրուխտաշող լանջեր ու մարգահովիտներ,
Շառաչուն գետեր անզուսպ, առուներ սակավ,
Կանաչ անտառներ, հանդեր, մնացեք բարյա՜վ...

Լեռներում է իմ սիրտը, իմ սիրտն այստեղ չէ,
Մի եղնիկ է սուրացող դեպի այգ ոսկե,
Մագլցում է ժայռերով կարծես քարայծյամ.
Լեռներում է իմ սիրտը ուր էլ ես գնամ:

Բնագիր
Հայերեն թարգմանությունը՝ Տ. Աբգարյանի