Վլադիմիր Ագատով
Գիշեր է մութ, փամփուշտներ են սուրում ամենուր,
Եվ մրրիկն է սուլում լարերում, պաղ աստղերը փայլում են:
Մութ գիշերում, սիրելիս, վշտաբեկ ես, մոլոր,
Ու մանկան օրոցքին խոնարհված դու կրկին արտասվում ես:
Ա՜խ, ես այնպես կարոտել եմ խորունկ աչքերիդ,
Ու փափագում եմ հպվել շուրթերով…
Գիշերն է մութ, սիրելիս, բաժանել իրարից,
Մեր միջև մենաստան է խռով, սևադեմ ու անգութ:
Մութ գիշերում տոգորված հավատով, իմ անգին,
Քո հավատն է փրկել չարակամ, մահացու գնդակից:
Ծանր մարտում ես հանգիստ եմ, անգամ՝ խնդագին
Ու գիտեմ որ սիրով կսպասես ինչ էլ ինձ պատահի…
Մահն է ծանոթ՝ մենք հաճախ հանդիպել ենք իրար
Նա պտտվում է իմ շուրջը հիմա…
Ինձ ես սպասում՝ օրոցքին խոնարհված ու անքուն,
Եվ ուրեմն վստահ եմ. փորձանք ինձ էլ չի պատահի:
Բնագիր
Հայերեն թարգմանությունը՝ Տ. Աբգարյանի